К основному контенту

Միջազգային հարաբերություններում իրական դերակատարները ռեալիստական և լիբերալիստական տեսությունների շրջանակներում



Խոսելով լիբերալիզմից և ռեալիզմից, պետք է նշեմ, որ այս երկու ուղղությունները իրենց բնույթով տարբեր են, ոչ միայն գաղափարական այլ նաև կիրառական առումով: Դեռ 18-րդ դարում, Երբ Կանտը իրա <<Դեպի հավերժ խաղաղություն>> գրքում գրում էր մարդու և նրա ազատության մասին որպես բարձրագույն արժեք, լիբերալիստական մոտեցումները հեռու և անհասանելի էին թվում: Մյուս կողմից ռեալիզմը, իր հերթին պրագմատիկ և իրականությանը ավելի մոտ, չէր ընդունում մարդու դրական հատկանիշներով օժտված լինելը և միջազգային հարաբերություններում անարխիան դիտակում էր որպես անփոփոխ երևույթ: Սակայն այս երկու ուղղությունները դեռ շատ վերելքներ և անկումներ պետք է ունենան: Պատմական զարգացումները մինչև անգամ մեր օրերը ապացուցում են որ միջազգային կազմակերպությունները ամեն դեպքում գործում են, բայց և պատերազմները դրանից չեն դադարում: Այս երկու տեսությունների սկզբունքային դրույթները առաջին հայացքից խաթարվում են մերօրյա իրականության մեջ: Սակայն ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս այս ոլորտի բազմաշերտությունը և խորը, դետալային ուսումնասիրության անհրաժեշտությունը նման հարցադրում անելիս:
Ինչպես նշում է ռեալիստական տեսությունը միջազգային հարաբերություններում հիմնական դերակատարները պետություններն են: Ի հակադրություն, լիբերալիզմը առաջարկում է որ միջազգային հարաբերություններում կարող են հիմնական դերակատարներ լինել նաև միջազգային կազմակերպությունները: Միջազգային հարաբերություններում պետության դերը անհերքելի է, դժվար է պատկերացնել միջազգային հարաբերությունները առանց պետությունների: Պետությունը ոչ միայն կանխորոշում է միջազգային հարաբերությունների տեսակը տվյալ ժամանակաշրջանում, այլ նաև ուղիղ անդրադարձ ունի անհատի կյանքի վրա: Չնայած լիբերալիզմի տեսանկյունից միջազգային կազմակերպություններն են համարվում հիմնական ակտորները, սակայն պետությունները և դրանց վերաբերմունքը այդ կազմակերպություններին պայմանավորում է այդ կազմակերպությունների գոյությունը և դիրքը միջազգային հարաբերություններում: Նմանապես, պետությունները որոշակի կազմակերպության տեսակ է մարդկային խմբավորումների համար, որտեղ որպես այդպիսին հաղթահարվւոմ է Թոմաս Հոբսի նշած <<բոլորի պատերազմը բոլորի դեմ>>[1]:
Մինչև լիբերալիստական տեսության բուռն զարգացման և տարածման փուլը պետությանը՝որպես միջազգային հարաբերությունների գլխավոր ակտոր ընկալվում էր որպես ինքնին ակնհայտ երևույթ, նաև հաշվի առնելով այն փաստը որ ռեալիստական տեսությունը անկասկած դոմինանտող կարգավիճակում էր, և մինչ օրս էլ շարունակում է պահպանել իր դիրքերը[2]: Եվ այս փաստը բավականին սպասելի է, քանի որ մինչ 19-րդ դար պետությունը ինքնին բարդ կառույց չի եղել՝ համեմատած մերօրյա պետությունների հետ: Համաշխարհային մտքի կնտրոնում՝ Եվրոպայում գործել են հիմնականում մոնարխիաներ, որոնցում կառավարությունը կրել է կենտրոնացված բնույթ: Պետության արտաքին քաղաքականությունը վերագրվել է կառավարության կամ մոնարխին, իրենից ներկայացնելով կառավարակենտրոն մոտեցում(governmnentcentrism)[3]: Այս տեսակ պետությունները կոչվեցին տրադիցիոն: Մեր օրերում միջազգային հարաբերություններում այս պետությունները գրեթե բացակայում են:
Հետագայում պետության կոնցեպտը սկսեց ձևափոխվել և ավելի մարդկենտրոն դառնալ, ինչը հանգեցրեց ազգային պետությունների առաջացմանը: Իհարկե սա ուղիղ անդրադարձ ունեցավ պետության արտաքին քաղաքականության իրականացման,հանգեցրեց կառավարության և ազգային շահերի նույնականացման, մեծ նշանակություն տրվեց ազգային ինքնության ձևավորմանը:[4] Այստեղ պետք է նշել, որ պետության սահմանները որպես այդպիսին արհեստական բնույթ են կրում, այսինքն պատմական անցյալում են ձևավորված և մարդը իր բնական զարգացման ընթացքում պետական սահմանների կոնցեպտը չի կիրառել, ինչը կարևորվում է լիբերալիստական և գլոբալիստական տեսությունների կողմից:[5]
Ակնհայտ է, որ ազգային պետությունների առաջացումը և հետագայում թվաքանակի աճը ուղիղ ազդեցություն ունեցավ միջազգային հարաբերություններում պետությունների վարած քաղաքականության վրա: Եթե տրադիցիոն պետությունը հիմնվում էր մոնարխի կառավարման վրա, ապա ազգայինը անոնիմ բյուրոկրատիայի: Հատկանշական են 20-րդ դարում աշխարհակարգի փոփոխությունները: Այդ ժամանակաշրջանում Եվրոպական մեծ տերությունները միջազգային թատերաբեմի հիմնական ակտորներն էին: Լինելով առաջատար թե ռեազմական, թե արդյունաբերական և թե տեխնոլոգիական առումով նրանց ազդեցությունը տարածվում էր ողջ աշխարհով: Սակայն մեր օրերում պատությունների հիերարխիկ դասավորվածությունը ավելի խրթին բնույթ ունի: Ազգային պետությունների թիվը գնալով աճում է, և չնայած ֆորմալ իրավական առումով նրանց հավասարությանը, իրենց ռեսուրսներով, պոտենցիալով, բնակչությամբ և տարածքով նրանք այնքան տարբեր են, որ համաշխարհային սիստեմում կազմում են բավականին բարդ կառուցվածք[6]:
Այսպես, միջազգային հարաբերությունների ոլորտում, պետությունների՝ որպես հիմնական ակտորների, իրավական և սոցիալական առումով զարգացման հետ զուգահեռ առաջ եկան միջազգային կազմակերպությունների ինստիտուտները[7]: Այստեղ պետք է նշել լիբերալիստական տեսության ներկայացուցիչների հեռատեսությունը: Ինքնին լիբերալիզմը 20-րդ դարի սկզբում իր մեջ պարունակում էր կոչեր կապված ոչ թե առանձին պետության շահերի մակսիմիզացման, կամ որոշակի ինստիտուտների վարած քաղաքականության փոփոխության, այլ համաշխարհային իրավագտակցության, միջազգային հարաբերություններում առկա սկզբունքների փոփոխության  հետ: Նրա առաջադրած սկբունքները արտահայտվեցին Վերսալյան պայմանագրի մեջ, ինչպես նաև Ազգերի լիգայի ստեղծման հարցում: Այս առումով լիբերալիզմը մեծապես պարտական է Վուդրո Վիլսոնին: Սակայն պետք է հաշվի առնել, որ հետագա փորձը ցույց տվեց, որ Ազգերի լիգայի պետությունները իրականում լիբերալ պետություններ չէին և լիգան երկար կյանք չունեցավ: Միակ իրական լիբերալիստը մնաց Վուդրո Վիլսոնը, սակայն երբ Ազգերի լիգայում առաջադրած սկզբունքները միջազգային հարաբերություններում խաղաղության հաստատման և պահպանման համար սկսեցին խաթարվել, Վուդրո Վիլսոնը, արդեն լինելով հիվանդ և թույլ, չկարողացավ հետ կանգնեցնել մեծ գերտերություններին նորից պատերազմական իրավիճակում հայտնվելուց[8]: Այսպիսով ակնհայտ էր դառնում, որ միջազգային հարաբերություններում ավանդական ռեալիստական մոտեցումները դեռ չէին դադարում մեծ ազդեցություն ունենալ, գոնե Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և պետությունները մնում էին միջազգային հարաբերություններում գլխավոր ակտորները[9]:
Ակնհայտ է որ Երկրորդ համաշխարհային պատերազմը խթան հանդիսացավ քաղաքականության գլոբալիզացման և նաև բարոյականացման: Պետությունը որպես այդպիսին 20-րդ դարում դիտարկվում էր որպես մի կառույց, որը սուվերեն էր: Այս սուվերենությունը արտահայտվում էր 2 ձևով՝ ներքին և արտաքին: Առաջինը դա պետության իրավունքն ու ազատությունն էր սեփական տնտեսական զարգացման ուղին, քաղաքական ռեժիմը, քաղաքացիական և քրեական օրենսդրության ընտրության հարցում, երկրորդը դա պետությունների՝ իրար գործերի մեջ չմիջամտելու, իրենց հավասարությունը և անկախությունը հարգելն էր[10]: Հենց այս երկրորդին հետևելու փաստը ծանր հետևանքներ ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Խոսքը գնում է Գերմանական իրականության մասին, մասնավորապես հրեաների ցեղասպանության: Այս պատմական իրադարձությունը, գտնում եմ, մեծ ազդեցություն ունեցավ հետագա միջազգային հարաբերությունների զարգացման վրա: Լինելով կոնսերվատիվ ռեալիստական ինտիտուտներ, եվրոպական պետությունները նախընտրում էին շատ չխառնվել Գերմանիայում կատարվող վայրագություններին: Գերմանական իրականությունը ընդգծեց այդ ժամանակաշրջանում միջազգային իրավունքի նորմերի անհրաժեշտությունը, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ միջազգային հարթակների կողմից անգործությունը և անտարբերությունը: Ի վերջո միջազգային հանրությունը բախվեց համաշխարհային սպառնալիքի[11]:
Իհարկե Լիբերալիզմը անկում էր ապրում այս շրջանում, սակայն միջազգային հարաբերություններում եղած տեսությունները զարգանում և ձևափոխվում էին: Սակայն գլխավոր կոնցեպտը, որ կարծես թե սպառեց իրեն դա կառավարակենտրոն մոտեցումն էր: Մի թե այդ ոճրագործությունները կիրականանաին, եթե պետության քաղաքականությունը իրագործվեր քաղաքացիական հասարակության միջամտությամբ: Մի թե համաշխարհային հասարակության բնույթից էր բխում այդ տեսակ դեպքերի զարգացումը: Հենց այս փուլում առաջ եկավ ոչ պետական ինտիտուտների լինելիության, դրանց ազդեցության ոլորտների լայնացման և պետության՝ որպես բազմատար երևույթի էության ընդունման անհրաժեշտությունը: Համադրելով փաստերը, կարելի է ասել, որ պետությունները իրենց քաղաքականությունը տվյալ փուլում իրականացնում էին կառավարող սուբյեկտների շահերով առաջնորդվելով: Եվ քանի որ այս տեսակ գլոբալ հանցագործության կրկնղությունը չէր կարելի թույլ տալ, միջազգային հարաբերություններում խնդիր դրվեց պետության մեջ կատարվող գործընթացների վերահսկողության իրականացումը, հարգելով պետության սուվերենությունը:
Այսպիսով, մեր օրերում միջազգային հարաբերություններում սուբյեկտները բազմաթիվ են, և պետությունը ինքնին բազմաշերտ կառույց է: Իրականում պետության դիրքորոշումը արտահայտում է ոչ միայն կառավարության այլ նաև պետության ներսում գործող ինստիտուտների[12]: Ժամանակակից պետությունը նկարագրվում է որպես բազմաթիվ ներգորխության ուղիներ ունեցող սիստեմ, որը բաշխված է, ապակենտրոնացված տարբեր ակտորների մեջ[13]:  Սակայն պետության քաղաքականության վրա անդրադարձ կարող է ունենալ պետությունից դուրս, պետության կղքին, և պետությունից ավելի բարձր գտնվող ինստիտուտը: Այստեղ պետք է նշել միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային ձեռնարկությունների դերը: Միջազգային հարաբերությունների էվոլյուցիայի ներկա փուլի բնորոշ հատկանիշներից մեկը միջազգային ՀԿ-ների,միջազգային ընկերությունների և կորպորացիաների, բնապահպանական շարժումների և այս տեսակ այլ ինտիտուտների մարտահրավերներն է պետությունների դիրքին: Միջազգային հարաբերություններում մասնավոր սուբյեկտների դերը մեծանում է[14]: Գլոբալիստական տեսության ներկայացուցիչները(Դ. Բարտոն, Ս, Միտչել և այլն) ավելի հեռուն են գնում, ներկայացնելով աշխարհը որպես հսկա բազմաշերտ փոխկապվածությունների ցանց, իր մեջ ներառող պետական և ոչ-պետական ակտորները, որից ոչ ոք չի կարող դուրս գալ[15]: Սակայն այն հարցը որ ցանկանում եմ քննարկել այս հոդվածում, այդ կազմակերպությունների ինքնավարությունն է և կախվածությունը պետություններից: Ֆորմալ, տեսական առումով, ոչ կառավարական կազմակերպությունները դիտարկվում են որպես <<կառավարությունից անկախ, կամավորական, շահույթ չհետապնդող և ուժի սկզբունքի բացակայությամբ>> ինստիտուտներ[16]: Սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ–կառավարական կամ ներկառավարական կազմակերպությունները շատ դեպքերում գործում են պետությունների հաշվին, ընդ որում որոշ պետություններ ավելի մեծ ներդրում են ունենում քան մյուսները: Այստեղ վառ օրինակ կարող է լինել Ամերիկա-ՆԱՏՕ հարաբերությունները: Ակնհայտ է ՆԱՏՕ-ի և դրա անդամ պետությունների կախումը ԱՄՆ-ի ներդրած միջոցներից: Մեկ այլ հատկանշականշական օրինակ է գլխավոր շտաբների տեղակայվածությունը: Անկասկած այն պետությունը որում գտնվում է ՀԿ-ն(կամ ոչ կառավարական կազմակերպությունը) կամ դրա գլխավոր շտաբը, ավելի սերտ է կապված տվյալ կազմակերպության հետ: Այստեղ նորից պետք է անդրադառնալ ԱՄՆ-ի քաղաքականությանը, որում գործող վերլուծական կամ հասարակական կամ այլ տիպի կազմակերպությունները անդրադառնալով ոչ դեմորատական, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տեսանկյունից ոչ նպատակահարմար դիրքորոշում ունեցող պետություններին ակնհայտ ապատեղեկատվություն են տարածում(Հյուսիսային Կորեա, Լիբանան, Իրաք):
Ի վերջո, եթե մենք դիտարկում ենք լիբերալիստական տեսության սկզբունքներից մեկը, հասարակական կազմակերպությունների խաղաղության ապահովման մեր սկզբունքային դերակատար հանդիսանալը, մի թե կարող ենք ասել որ մեր օրերում պատերազմները դադարել են և պետությունները, որոնք իրենց սուվերենությունը մասամբ զոհել են կարողացել են հաղթահարել պատերազմի վտանգը: Մի թե միջազգային նորմերը ընդունվել են և գործում են ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ ոչ: Իրականում միջկառավարական կազմակերպությունները և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները պետությունները հավասար չեն դիտարկում: Չնայած մերօրյա պատերազմները ավելի լոկալ բնույթ են կրում, միջազգային հարաբերությունների սուբյեկտները մնում են պետությունները: Self-care կոնցեպտը չի դադարում ակտուալ լինել, ոչ բոլոր պետություններն են պատասխանատվություն վերցնում պահպանելու միջազգային խաղաղությունը: Ի վերջո պետությունների անհավասարությունը և ուժերի անհավասար բաշխումը մեծ խոչընդոտ է լիբերալիստական տեսության խաղաղասեր նպատակների իրագործման համար: Ռեալիստական տեսությունը շարունակում է մնալ ակտուալ և ավելի իրատեսական:
Եզրակացություն
Միջազգային հարաբերությունների պատմական զարգացումը ցույց է տալիս մարդու՝ որպես քաղաքական էակի զարգացումը: Մարդիկ, հաղթահարելով գայլային օրենքը կարողացել են ստեղծել պետություններ, հասարակական դաշինքի օգնությամբ: Պետությունները իրենց հերթին, աստիճանաբար զարգանալով, սկսել են գնահատել մարդու, նրա ազատության և քաղաքացիական հասարակության կարևորությունը: Մոնարխիաները ձևափոխվելով դարձել են ազգային պետություններ: Եվ մեր օրերում որոշ պետություններ զոհում են իրենց սուվերենությունը, ստեղծելով միջկառավարական կազմակերպություններ: Միջազգային հարաբերությունները բավականին բազմաշերտ և խրթին են դարձել, հանգեցնելով դրանցում բազմաթիվ նոր սուբյեկտների առաջացմանը, հատկապես վերջին 2 դարերի ընթացքում: Այսպիսով, միջազգային կազմակերպությունների ստեղծումը հանգեցրել է միջազգային հարաբերություններում անարխիայի մասնակի հաղթահարմանը: Սակայն այս կազմակերպությունների սուվերենությունը դեռ կասկածի տակ է: Որոշ իրավի-ակներում ակնհայտ է դառնում այդ կազմակերպությունների որոշ պետություններից կախված լինելը: Լիբերալիստները շատ առումներով ճիշտ են գտնվել իրենց կանխատեսումներում և դիտարկումներում, սակայն մեր օրերի իրականությունը իրական ազատական հասարակության արտացոլումը չէ: Միջազգային հարաբերություններում իրական դերակատարները եղել և մնում են պետությունները, տարածելով իրենց ազդեցության միջոցները տարբեր ոլորտներում:

Գրականության ցանկ
1.      Теория международных отношений. Цыганков П.А. М.: 2003 – 171-174 с.
2.      E.H.Carr, The Twenty Years Crisis, 1919-1939: AnIntro –duction to the Study of International Relations (London and NewYork: Harper Torchbooks, 1964); Hans J. Morgenthau, Politics Among Nations: The Struggle for Power and Peace, 5thed. (NewYork: Knopf, 1973); Raymond Aron, International Relations: A Theory of Peace and War, trans.Richard Howard and Annette Baker Fox (Garden City, N.J.: Double day,1973); Kenneth N.Waltz, Man, theState, and War: A Theoretical Analysis (NewYork:Columbia University Press, 1959); Waltz, Theory of International Politics (Reading, Mass.: Addison Wesley, 1979); Robert Gilpin, U.S.Power and the Multinational Corporation: The Political Economy of Foreign Direct Investment (NewYork:BasicBooks,1975); and Gilpin, War and Change in World Politics (Cambridge: Cambridge University Press, 1981)
3.      Huntynger J.Introduction aux relations internationales.—Paris,1988,p.115—117;ЧешковM.A.Государственность как атрибут цивилизации:кризис, угасание или возрождение? // Мировая экономика и междуна-родные отношения. 1993, М° 1.
4.      Вебер Александр Борисович "Современный мир и проблема глобального управления" Век глобализации (2009). URL: http://cyberleninka.ru/article/n/sovremennyy-mir-i-problema-globalnogo-upravleniya (дата обращения: 20.04.2017)
5.      Juanita Ellias and Peter Sutch, “International Relations: The Basics”, Routledge, London, New York 2007, pp. 64-72
6.      Moravcsik, A. (1992b) Liberalism and International Relations Theory. Harvard University, CFIA Working Paper No. 92-6.
7.      Mitrany, Working Peace System, pp.17,85-87,133-34; Haas, BeyondtheNation-State,pp.32-40;Haas,Uniting of Europe, pp.16-31, 113-239, 283-340; Nye, "Comparing Common Markets," pp. 195-206; and Robert O. Keohane and Joseph S.Nye,Jr.,"Introduction,"and"Conclusion,"inKeohaneandNye,eds.,TransnationalRelationsandWorldPolitics(Cambridge: Harvard University Press,1972),pp.ix-xxix,371-98.
8.      Anarchy and the Limits of Cooperation: A Realist Critique of the Newest. Liberal Institutionalism. Joseph M. Grieco. International Organization, Volume 42, Issue 3 (Summer, 1988), p. 489.
9.      Най Дж.С (младший). Взаимозависимость и изменяющаяся меж - дународная полигика // Мировая экономика и международные отноше ния. 1989, № 12; Keohane R. & Nye J. Power and Interdependence: World Politics in Transition. — Boston, 1977.
10.  Barton J.W. World Society. — Cambridge, 1972
11.  Новак-Каляева Л.Н. Современные тенденции развития международных неправительственных организаций как элемента международной системы защиты прав человека // Вестник государственного и муниципального управления. 2013. № 4. C. 218

Էմմա Խաչատրյան, Խումբ Վ






           


[1] Теория международных отношений. Цыганков П.А. М.: 2003 - 171 с.
[2] E.H.Carr, The Twenty Years Crisis, 1919-1939: AnIntro –duction to the Study of International Relations (London and NewYork: Harper Torchbooks, 1964); Hans J. Morgenthau, Politics Among Nations: The Struggle for Power and Peace, 5thed. (NewYork: Knopf, 1973); Raymond Aron, International Relations: A Theory of Peace and War, trans.Richard Howard and Annette Baker Fox (Garden City, N.J.: Double day,1973); Kenneth N.Waltz, Man, theState, and War: A Theoretical Analysis (NewYork:Columbia University Press, 1959); Waltz, Theory of International Politics (Reading, Mass.: Addison Wesley, 1979); Robert Gilpin, U.S.Power and the Multinational Corporation: The Political Economy of Foreign Direct Investment (NewYork:BasicBooks,1975); and Gilpin, War and Change in World Politics (Cambridge: Cambridge University Press, 1981)
[3] Теория международных отношений. Цыганков П.А. М.: 2003 – 172-173 с.
[4] Huntynger J.Introduction aux relations internationales.—Paris,1988,p.115—117;ЧешковM.A.Государственность как атрибут цивилизации:кризис, угасание или возрождение? // Мировая экономика и междуна-родные отношения. 1993, М° 1.
[5] Նույն տեղում:
[6] Вебер Александр Борисович "Современный мир и проблема глобального управления" Век глобализации (2009). URL: http://cyberleninka.ru/article/n/sovremennyy-mir-i-problema-globalnogo-upravleniya (дата обращения: 20.04.2017)
[7] Նույն տեղում:
[8] Juanita Ellias and Peter Sutch, “International Relations: The Basics”, Routledge, London, New York 2007, pp. 64-72
[9] Moravcsik, A. (1992b) Liberalism and International Relations Theory. Harvard University, CFIA Working Paper No. 92-6.
[10] Теория международных отношенийЦыганков П.А. М.: 2003 – 174 с.
[11] Նույն տեղում:
[12] Mitrany, Working Peace System, pp.17,85-87,133-34; Haas,BeyondtheNation-State,pp.32-40;Haas,UnitingofEurope,pp.16-31,113-239,283-340;Nye,"ComparingCommonMarkets,"pp.195-206;andRobertO.KeohaneandJosephS.Nye,Jr.,"Introduction,"and"Conclusion,"inKeohaneandNye,eds.,TransnationalRelationsandWorldPolitics(Cambridge:HarvardUniversityPress,1972),pp.ix-xxix,371-98.
[13] Anarchy and the Limits of Cooperation: A Realist Critique of the Newest. Liberal Institutionalism. Joseph M. Grieco. International Organization, Volume 42, Issue 3 (Summer, 1988), p. 489.
[14] Най Дж.С (младший). Взаимозависимость и изменяющаяся меж - дународная полигика // Мировая экономика и международные отноше ния. 1989, № 12; Keohane R. & Nye J. Power and Interdependence: World Politics in Transition. — Boston, 1977.
[15] Barton J.W. World Society. — Cambridge, 1972
[16] Новак-Каляева Л.Н. Современные тенденции развития  международных неправительственных организаций как элемента международной системы защиты прав человека // Вестник государственного и муниципального управления. 2013. № 4. C. 218

Комментарии

Популярные сообщения из этого блога

քաղաքական սոցիոլոգիայի զարգացման ժամանակակից փուլը

Քաղաքական սոցիոլոգիայի զարգացման ժամանակակից փուլը՝ Լումանի , Ալմոնդի , Կաստելսի , Բժեզինսկու հայացքները Երկրորդ համաշխարհային պատերազմը ամրապնդեց ԱՄՆ - ում , Անգլիայում , Ֆրանսիայում և այլ երկրներում քաղաքական սոցիոլոգիայի զարգացման միտումները: Քաղաքականության և հասարակության էմպիրիկ ուսումնասիրման ամերիկյան սովորույթը տարածվեց ամբողջ աշխարհով . շատ գիտնականներ դրա ազդեցության տակ հայտնվեցին քաղաքական շահերի , ինստիտուտների , մեխանիզմների և քաղաքական պրոցեսի մասին իրենց պատկերացումներում : Քաղաքական սոցիոլոգիան ակտիվորեն արձագանքում էր 20-րդ դարի 2-րդ կեսի հասարակական երևույթներին: Կյանքի էր կոչվում քաղաքական կյանքի հետագա դեմոկրատացման գաղափարը, լայն տարածում գտավ Ա. դե Տոկվիլի մոտեցումը պետությանը որպես վերևների և ներքևների կոնսենսուս կապված կառավարման մոդելներկ և մեթոդների հետ: Պետությունը դադարեցին դիտարկել որպես մի օրգան, որը բացառապես ունևոր դասակարգի կառավարումն էր չունևորների նկատմամբ, ինչպես կառավարման և հալածման օրգան:  Սո...

Քաղաքակրթությունների բախում

1-ին անգամ խոսվել է 80-ականների սկզբին :Ի վերջո քաղաքակրթությո ւ նների բախման հարցը դր վ ել էր ամերիկացի Սեմուել Հանթիգտոնի կողմից ՞ հայտնի է ժողովրդավարությունների ալիքներ ով ՞: Կոչ եմ անում դիմել Ստրուկտուրալիզմին: Տրոհում ես առարկան մի քանի մասի և ուսումնասիրում ես, այլ խոսքով դը կոմպոզիցիա: Կան երկու հիմնական մեթոդներ՝ սինթեզ և անալիզ: Ինչ է քաղաքակրթությունը: Ունի խոր արմատներ, կիրառվել է տարբեր ժամանակաշրջա ն ն եր ում և տարբեր կոնտեքստ ներ ում: Ինչ որ մի տարածքում ձևավորված խումբ, որոնք ունեն մշակութային՜ բլա բլա բլա : Քաղաքակրթության զարգացման գագաթնակետը պետությունն է: Քաղաքակրթությունը չի տեղավորվում միայն մեկ պետության շրջանակներում: Մշակույթ է , որն իր մեջ ն երառում է տարբեր պետություններ: Բաղկացած է տարբեր մշակույթներից: Պատմական քաղաքակրթություններ Նագո( ատստեկներ, մայաներ ) Հին հունական ( բյուսանդական, հռոմեական ) Արևելյան Խոսելով քաղաքակրթական գործընթացներից պետք է նշել Անգլիացի Առնոլդ Թոյնբիին. 20-րդ դար: Նա զբաղվում էր պատմական փիլիսոփայությամբ, ...