Խոսելով լիբերալիզմից և ռեալիզմից, պետք է նշեմ, որ այս երկու ուղղությունները իրենց բնույթով տարբեր են, ոչ միայն գաղափարական այլ նաև կիրառական առումով: Դեռ 18-րդ դարում, Երբ Կանտը իրա <<Դեպի հավերժ խաղաղություն>> գրքում գրում էր մարդու և նրա ազատության մասին որպես բարձրագույն արժեք, լիբերալիստական մոտեցումները հեռու և անհասանելի էին թվում: Մյուս կողմից ռեալիզմը, իր հերթին պրագմատիկ և իրականությանը ավելի մոտ, չէր ընդունում մարդու դրական հատկանիշներով օժտված լինելը և միջազգային հարաբերություններում անարխիան դիտակում էր որպես անփոփոխ երևույթ: Սակայն այս երկու ուղղությունները դեռ շատ վերելքներ և անկումներ պետք է ունենան: Պատմական զարգացումները մինչև անգամ մեր օրերը ապացուցում են որ միջազգային կազմակերպությունները ամեն դեպքում գործում են, բայց և պատերազմները դրանից չեն դադարում: Այս երկու տեսությունների սկզբունքային դրույթները առաջին հայացքից խաթարվում են մերօրյա իրականության մեջ: Սակայն ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս այս ոլորտի բազմաշերտությունը և խորը, դետալ...