Գեոպոլիտիկայում ընդունված է տարբերակել քաղաքակրթությունների 2 հիմնական տեսակ. Տելլուրոկրատիա և տելասոկրատիա: Այս երկու տերմինները լայն հասկացություններ են որոնք իրենց մեջ կարող են կրել ամենատարբեր հասկացություններ: Այսպես տելասսոկրաիան ընդունված է համարել ջրային հասարակությունները, որոնց բնորոշ է ջրի տարրը(հոսող, ջրիկ): Առաջին տելասսոկրատիան ընդունված է համարել Աֆինական, Կարֆագենի աշխարհը: Տելասսոկրատիան բնորոշ են առևտրային հարաբերությունների գերակայությունը, դեմոկրատական արժեքները: Տելասսոկրատիաները դինամիկ են, ճկուն և հակված են տեխնոլոգիական զարգացմանը, անհատական ձեռնարկատիրությունը և այլն: Այստեղ անհատը բարձրագույն արժեք է: Տելլուրոկրատիան իր մեջ պարունակում եմ ամբողջովին հակառակ արժեքները: Այն կապված է հողի հետ և իր մեջ կիրում է հողի հատկանիշները, պինդ է, տևական, կայուն: Առաջին տելլուրոկրատիան ընդունված է համարել Հռոմը և Սպարտան: Նրա արժեքները և հատկանիշները կայուն են ինչպես և նրա տարածքը: Այս քաղաքակրթությունը մնայուն է, տեղային, կոնսերվատիվ և ունի խիստ իրավական նո...